Փոլ Մաքքարթնին համերգ կտա այն ստուդիայում, որտեղ ձայնագրվել է Beatles խումբը
Փոլ Մաքքարթնին համերգ կտա ռեկորդային փոքր լսարանի համար Maida Vale ձայնագրման ստուդիայում, որտեղ նա վերջին անգամ եղել է 1960-ական թվականների սկզբին՝ լեգենդար Beatles խմբի երգերի ձայնագրման ժամանակ, հայտնում է РИА Новости-ն։
Maida Vale ստուդիայում ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին։ Հաղորդվում է, որ ներկա կգտնվի ընդամենը 200 մարդ։
Համերգը կհեռարձակվի BBC ընկերությանը պատկանող Radio 6 Music ռադիոկայանով։










