88 անդամ. աշխարհի ամենամեծ փոփ խումբը ստեղծագործում է Ճապոնիայում (տեսանյութ)
Աշխարհի ամենամեծ փոփ խումբը բաղկացած է իգական սեռի 88 ներկայացուցիչներից և կոչվում է AKB48։ Ինչպես նշում է Oddity Central-ը, խումբը կազմավորվել է Ճապոնիայում և արդեն պաշտոնապես գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։
AKB48-ում երգում են դեռահասներ, որոնց չի թույլատրվում ընկեր և սեռական հարաբերություն ունենալ։ Խիստ կանոնները խախտելու դեպքում երգչուհիները հեռացվում են խմբից։
Սակայն այս խմբի վերաբերյալ առավել ուշագրավ է այն, թե ինչպես են նրանք մասնակցում համերգներին և նոր տեսահոլովակ նկարահանում։ Քանի որ անդամների թիվը շատ մեծ է, և 88 երգչուհիները չեն կարողանում տեղավորվել բեմում ու նկարահանման հրապարակում, նրանք ստիպված են լինում «Քար, մկրատ, թուղթ» խաղալ, և արդյունքում 16 հաղթողները ելույթ ունենալու հնարավորություն են ստանում։
Այսպիսով՝ AKB48-ի կազմը համերգից համերգ, տեսահոլովակից տեսահոլովակ փոփոխվում է։










