«Անուշ»-ի վերջին ներկայացման ժամանակ երգչախմբի երգիչներից մեկն ուշաթափվել է

12:19 • 22.09.13

«Անուշ» օպերայի վերջին՝ սեպտեմբերի 20-ի ներկայացման ժամանակ երգչախմբի երգիչներից մեկն անսպասելի ուշաթափվել է:

Նշենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հաստիքացուցակում մինչև վերջերս բժիշկ կար, սակայն նրան վերջերս ազատել են աշխատանքից:

Բարեբախտաբար, «Շտապ օգնություն» կանչելու կարիք չի եղել, քանի որ երգչին արագ ուշքի են բերել՝ ինքնազգացողությունը վատացած երգչի երեսին սառ ջուր ցողելով:

Tert.am-ին չհաջողվեց բժշկի ազատման հիմքի և պատճառների մասին տեղեկություն ստանալ:


Լուսանկարը՝   edphoto.do.am-ի