Գյումրիում մեկնարկեց քանդակագործության միջազգային սիմպոզիումը
Գյումրիում ԱՊՀ մշակութային միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 21-ին մեկնարկեց Քանդակագործության միջազգային սիմպոզիումը: Մասնակից տասը քանդակագործներից չորսը Գյումրիից են, մասնակիցներ կան Երևանից, Ստեփանակերտից, քանդակագործներ են ժամանել Իտալիայից, Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից:
Սիմպոզիումի մասնակից քանդակագործները կստեղծագործեն Խաղաղության օղակի զբոսայգու տարածքում, որտեղ նախօրոք տեղափոխվել են քարաբեկորները: Սիմպոզիումի ավարտին նախատեսվում է ստեղծել թանգարան բաց երկնքի տակ Հաղթանակի զբոսայգու տարածքում:










