Վաշինգտոնում Նելսոն Մանդելային նվիրված հուշակոթող է բացվել
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում տեղի է ունեցել Նելսոն Մանդելային նվիրված հուշարձանի բացումը, որը կանգնեցվել է նրա կենդանության օրոք, հայտնում է News.mail.ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով:
ԱՄՆ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահի պատվին պատրաստված հուշակոթողն իրենից ներկայացնում է Մանդելայի պատկերը՝ ձեռքը վեր պահած:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել Մանդելայի դուստրը:










