Հարրի Փոթերի «աստղը» կմարմնավորի Ֆրեդի Մերկուրիին
Դենիել Ռեդքլիֆը կխաղա Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի դերը: 24-ամյա բրիտանացի դերասանին, ով հայտնի է Հարրի Փոթերի դերով, առաջարկել են մասնակցել կենսագրական ֆիլմում, որը նվիրված է հայտնի երաժշտին, գրում է vesti.ru-ն:
Ավելի վաղ այդ դերի համար հիմնական թեկնածու էր համարվում կոմիկ դերասան Սաշա Բարոն Կոենը, սակայն նա հրաժարվել է դերակատարումից:
Queen խմբի հայտնի երաժշտի մասին ֆիլմը նախատեսվում էր նկարահանել դեռևս 2010 թվականին՝ նրա մահվան 20-ամյա տարելիցի առթիվ, սակայն բազմաթիվ խնդիրների պատճառով նկարահանումները ստիպված են եղել տեղափոխել:










