ԱՄՆ-ում մահացել է կինոռեժիսոր Ռիչարդ Սարաֆյանը
ԱՄՆ-ում 83 տարեկանում մահացել է կինոռեժիսոր Ռիչարդ Սարաֆյանը, հաղորդում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ նրա մահվան պատճառ է դարձել թոքերի բորբոքումը:
Ռեժիսորին համաշխարհային ճանաչում է բերել Նևադայի անապատում մեքենայի հետապնդման մասին 1971 թվականի «Անհետացող կետը» ֆիլմը:
Ռեժիսորը մեծ ազդեցություն է թողել մի շարք ռեժիսորների վրա, ինչպես օրինակ Կվենտին Տարանտինոն, ով իր ֆիլմերից մեկի վերջում նրան հատուկ շնորհակալություն է հայտնել:










