Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունը
Լոս Անջելեսում երեկ կայացել է «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով E-online-ին: Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել «Նոկիա» հոլիվուդյան թատրոնում:
Դրամատիկ սերիալների լավագույն ռեժիսոր է ճանաչվել Դեվիդ Ֆինչերը, իսկ «Հայրենիքը» սերիալի սցենարի համար Հենրի Բրոմելը արժանացել է մրցանակի «Լավագույն սցենար» անվանակարգում:
Դերասանուհի Կլեր Դենիսը իր երկրորդ «Էմմի» արձանիկն է ստացել որպես դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի՝ «Հայրենիքը» ֆիլմում իր դերի համար: Դրամայի լավագույն դերասան է դարձել Ջեֆ Դենիելսը «Լուրեր» սերիալում խաղացած դերի համար:
Կատակերգության լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիա Լուի-Դրեյֆուսը, իսկ դերասան՝ Ջիմ Պարսոնսը:
Լավագույն ժամանցային հեռուստաշոու է ճանաչվել «Ձայնը»:










