Հեմինգուեյի՝ Մառլեն Դիտրիխին ուղղված նամակը 55.000 դոլարով աճուրդի կհանվի

13:28 • 23.09.13

20-րդ դարի լավագույն գրողներից մեկի՝ Էռնեստ Հեմինգուեյի սեքսուալ բնույթի նամակը, որը հասցեագրված է գերմանացի տաղանդավոր դերասանուհի և երգչուհի Մառլեն Դիտրիխին, 55 հազար դոլարով աճուրդի կհանվի։

 

x

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 1955թ. օգոստոսի 28-ով թվագրված նամակում Հեմինգուեյը պատկերացնում է, թե ինչպես է բեմում «սյուրռեալիստական» սեքսով զբաղվում Դիտրիխի հետ։

 

x


Նրանց միջև սիրավեպ որպես այդպիսին չի եղել, սակայն տարիներ շարունակ նրանք փոխանակվել են սիրային 30 նամակներով, որոնք 2007թ. ի վեր պահվում են Ջոն Քենեդու անվան գրադարանում։

Տարօրինակ զույգը հանդիպել է 1934թ. ՝ կապ պահպանելով մինչև Նոբելյան մրցանակակիր գրողի ինքնասպանությունը (1961թ.)։