Հոնկոնգը «Օսկարի» է ներկայացրել Վոնգ Քար Վայի «Մեծն վարպետ» ֆիլմը
Հոնկոնգը ներկայացրել է ռեժիսոր Վոնգ Քար Վայի «Մեծն վարպետ» (The Grandmaster) ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի մրցույթին՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, հայտնում է Lenta.ru-ն՝ Screen Daily-ին հղումով:
Ֆիլմը պատմում է քոնգ-ֆու մարտարվեստի հարավային դպրոցի լավագույն վարպետներից մեկի մասին և նկարագրում է 1930-ականներին Չինաստանի Գուանդուն նահանգում տեղի ունեցած իրադարձությունները:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունվարին Հոնկոնգում, իսկ փետրվարին այն մասնակցել է Բեռլինի կինոփառատոնին:
«Օսկար» հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2014-ի մարտի 2-ին Լոս Անջելեսում:










