Այսօր լրանում է երգիչ Խուլիո Իգլեսիասի 70-ամյակը
Հանրահայտ ու սիրված իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասն այսօր նշում է իր ծննդյան 70-ամյակը, գրում է ИТАР-ТАСС-ը:
45 տարի առաջ քչերը կարող էին ենթադրել, որ ոչ վաղ անցյալում հույսեր ներշնչող Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահը կդառնա ամենահայտնի իսպանալեզու երգիչը: Սակայն ավտովթարը վերջ դրեց նրա մարզական կարիերային. Իգլեսիասը սկսեց կիթառ նվագել և երգեր հորինել:
Նա ձայնագրել է ավելի քան 80 ձայնասկավառակ, որոնց 300 մլն օրինակները վաճառվել են ամբողջ աշխարհում:
Երգիչը վաղուց չի ապրում Իսպանիայում, սակայն մի անգամ խոստովանել է. «Ամեն անգամ, երբ վերադառնում եմ հայրենիք, նոր ստեղծագործական ուժ եմ զգում»:
«Մարդը չի ծերանում, եթե չի ծերանում նրա հոգին: Ինձ համար երգելը գլխավորն է կյանքում, դա մի կիրք է, որն ուժեղ է մյուսներից»,- ասել է երգիչը:










