Ֆիլիպ Կիրկորովը ծաղրել է իր քննադատներին (տեսանյութ)

15:16 • 23.09.13

Ռուսական բեմի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` «Троллинг», գրում է ДНИ.ru-ն: Տեսահոլովակում միլիոնավոր մարդկանց կուռքը պատասխան է տալիս բոլոր նրանց, ովքեր բացասական մեկնաբանություններ են գրում սոցկայքերում նրա արվեստի վերաբերյալ:

 

Նոր հոլովակը Կիրկորովի սիրելի ոճում է` շքեղ ինտերիեր, ռոյալ, փայլփլուն կոստյումներ:

 

«Ընկերներ, ես վերանայել եմ իմ արվեստը և տեսահոլովակ նվիրել դրան: Հաճելի դիտում: Ինքս էլ չէի սպասում, որ այսքան ծիծաղելի կստացվի»,- գրել է երգիչը Twitter-ում: