Քոլին Ֆարելին առաջարկել են խաղալ Warcraft-ի էկրանավորման մեջ

13:52 • 23.09.13

Քոլին Ֆարելին առաջարկել են հանդես գալ Warcraft խաղերի շարքի կինոադապտացման գլխավոր դերում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Deadline-ին: Նրա գործընկերուհին ֆիլմում կարող է լինել դերասանուհի Փոլա Պետոնը:

 

Ինչպես հայտնում են Deadline-ի աղբյուրները, միանշանակ որոշում այն մասին, որ հենց այդ դերասանուհին է խաղալու ֆիլմում, դեռ չի ընդունվել: Այդ պատճառով ֆիլմի ռեժիսոր Դունկան Ջոնսը դիտարկում է նաև այլ թեկնածություններ, որոնց անունները, սակայն, հայտնի չեն:

 

Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն հունվարին: Ֆիլմի նոր տարբերակի սյուժետային մանրամասները դեռևս հայտնի չեն: Ֆիլմի առաջին սցենարը գրել են Ռոբերտ Ռոդաթը և Սեմ Ռեյմին: Սցենարի նոր տարբերակի հեղինակը Չարլզ Լևիթն է:

 

Blizzard ստուդիան Warcraft շարքից հեքիաթային խաղեր է թողարկում 1994 թվականից սկսած: Վերջինը վաճառքի է հանվել 2004 թվականին: