Իրանում պատրաստել են աշխարհի ամենամեծ «ոսկյա» Ղուրանը, որը կշռում է 80 կգ

15:11 • 23.09.13

Իրանում պատրաստվել է աշխարհի ամենամեծ «ոսկյա» Ղուրանը, հայտնում է Обозреватель-ը` վկայակոչելով Islam News-ին:

 

Շիաների կողմից պաշտվող իմամ Ռեզայի հերթական տարելիցի կապակցությամբ Ղուրանի կրկնօրինակը տեղադրվել է Մեշհեդում իմամի դամբարանին կից թանգարանում:

 

«Ոսկյա» Ղուրանի հեղինակը 42-ամյա իրանցի նկարիչ Ալիռեզա Բեհդանին է: Մուսուլմանների Սուրբ գրքի իր առաջին օրինակը նա ստեղծել է 22 տարեկան հասակում: Նկարիչը բավականին հայտնի է Իրանում և նրա սահմաններից դուրս: Նրան է պատկանում ամենամեծ Ղուրանն Իրանում, ամենափոքր Ղուրանի կրկնօրինակը, որը պատրաստված է ոսկուց:

 

Այս «ոսկյա» Ղուրանն ունի 100x70 չափս և կշռում է 80 կգ: Կազմված է 640 էջից: Յուրաքանչյուր էջի ձևավորման համար պահանջվել է 14 գրամ մաքուր ոսկի: