Emmy Awards-2013-ի աստղերը՝ կարմիր գորգի վրա (լուսանկարներ)
Սերիալներն ու «սիթքոմները» (իրավիճակային կատակերգություն) արդեն վաղուց հայտնվել են լայնամասշտաբ նախագծերի շարքում, իսկ դրանց դերակատարներն էլ՝ առաջին մեծության աստղերի կողքին։
Հեռուստատեսային մի շարք հիթեր երեկ երեկոյան մրցանակներ են ստացել հոլիվուդյան «Նոկիա» թատրոնում տեղի ունեցած Emmy Awards 2013 մրցանակաբաշխության շրջանակներում։
Ինչպես նշում է Tatler-ը, միջոցառումը թեև մշակութային էր, այնուհանդերձ այն հիանալի առիթ էր աստղերի համար փայլել իրենց բարձր ճաշակով ու գեղեցկությամբ։
Ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է ճանաչված դերասանուհիներին Emmy Awards 2013-ի տոնական կարմիր գորգի վրա։
Ինչ վերաբերում է հաղթողներին, ապա դրամատիկ սերիալների լավագույն ռեժիսոր է ճանաչվել Դևիդ Ֆինչերը, իսկ «Հայրենիքը» սերիալի սցենարի համար Հենրի Բրոմելը մրցանակի է արժանացել «Լավագույն սցենար» անվանակարգում:
Դերասանուհի Կլեր Դենիսն իր երկրորդ «Էմմի» արձանիկն է ստացել որպես դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի՝ «Հայրենիքը» ֆիլմում իր դերի համար: Դրամայի լավագույն դերասան է դարձել Ջեֆ Դենիելսը «Լուրեր» սերիալում խաղացած դերի համար:
Կատակերգության լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլյա Լուի-Դրեյֆուսը, իսկ դերասան՝ Ջիմ Պարսոնսը:
Լավագույն ժամանցային հեռուստաշոու է ճանաչվել «Ձայնը»:
Հայդի Քլում
Ջեսիկա Պարե




















