Սերժ Թանկյանը Մոսկվայում կներկայացնի իր նոր սիմֆոնիկ ալբոմը և հին հիթերը

11:28 • 23.09.13

Հանրահայտ System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը սեպտեմբերի 27-ին Մոսկվայում կներկայացնի իր նոր` 4-րդ անհատական ալբոմը, որը կոչվում է Orca, գրում է Forbes.ru-ն:

 

Ալբոմի ձայնագրմանը մասնակցել է սիմֆոնիկ նվագախումբ: Ալբոմը կազմված է սիմֆոնիայի համար ավանդական 4 մասից, որոնցից յուրաքանչյուրը տևում է 8 րոպեից ոչ պակաս: Հենց այդ ստեղծագործություններն էլ կներկայացնի Թանկյանը Մոսկվայում:

 

Այնուհետ կհնչեն նաև երգեր առաջին` երաժշտի ամենահայտնի Elect the Dead ձայնասկավառակից: