Wikileaks-ը հրապարակել է «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի սցենարը՝ մինչ պրեմիերան
Wikileaks կայքը հրապարակել է Ջուլիան Ասանժի մասին «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի սցենարը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին:
Wikileaks-ի ստեղծողներն իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել ֆիլմի մասին՝ այն անվանելով «անպատասխանատու, անարդյունավետ և վնասակար»:
«Այդ ֆիլմում օգտագործվում են իրական անուններ, իրական վայրեր և մի քանի իրական իրադարձություններ, բայց այն, այնուամենայնիվ, դրամատիկ և կինեմատոգրաֆիական աշխատանք է մնում, և այնտեղ կարող են հորինված լինել կերպարներ և փաստեր, որպեսզի հապատասխանեն պատմության նպատակին»,- ասված է կայքի հաղորդագրության մեջ:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 18-ին: Կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դերը խաղում է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը:










