iPhone-ն ու բարձր արվեստը համատեղելի են. ճապոնացին գեղեցիկ նկարներ է ստեղծում սմարթֆոնով (լուսանկարներ)
Ամերիկյան Apple ընկերության, թերևս, ամենատարածված արտադրանքը՝ iPhone շարքի սմարթֆոնները, ունեն բազմաթիվ օգտակար ու հետաքրքիր գործառույթներ, սակայն ճապոնացի Սեյկո Յամաոկան պարզել է, որ դրանով կարելի է նաև արվեստի գործեր ստեղծել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, գրասենյակային աշխատողն օգտագործում է իր սմարթֆոնը մատով անհավանական պատկերներ ստեղծելու համար։ Նրա աշխատանքներին նայելիս՝ թվում է, թե դրանք նկարված են յուղաներկով կամ էլ ակրիլով, այլ ոչ թե մատներով, այն էլ՝ բջջայինի վրա։
Տղամարդը պատմել է, որ իրեն առավելագույն հաճույք է պատճառում վրձնի ու կտավի փոխարեն ստեղծագործել iPhone-ի վրա։ Ըստ նրա՝ դա տալիս է այնպիսի զգացողություն, որը հնարավոր չէ բացատրել։

















