Իտալիայում ընտրել են լավագույն գինին

19:36 • 24.09.13

Իտալիայում ընտրել են լավագույն գինին՝ BRUNELLO DI MONTALCINO 2007-ը, որը ներկայացրել է LA FATTORIA POGGIO DI SOTTO ընկերությունը, տեղեկացնում է Euromag-ը:


Այն առաջին տեղն է զբաղեցրել Ապենինյան թերակղզու 50 լավագույն գինիների ցուցակում, որոնք միջազգային ժյուրին ընտրել էր 250 ներկայացվածներից:


Միլանում անցկացված Լավագույն իտալական գինի մրցանակաբաշխության ժամանակ (Best Italian Wine Awards) լավագույնը ճանաչված կարմիր գինին արտադրվում է Տոսկանիայի գինեգործական ընկերության կողմից, հաղորդում է Italia-ru-ն: