Ռուսական կինովարձույթը գլխավորել է Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը

08:25 • 24.09.13


Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը՝ «Ջոբս», գլխավորել է ռուսական կինովարձույթի առաջատարների ցուցակը՝ ըստ հանգստյան օրերի արդյունքների, հայտնում է Lenta.ru-ն։


Պրեմիերայի օրերին ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Էշտոն Քաթչերը, ռուսական կինոթատրոններում հավաքել է 3.31 մլն դոլար։


Կատակերգական մարտաֆիլմը՝ «Մալավիտա», Ռոբերտ Դե Նիրոյի և Միշել Փֆայֆերի մասնակցությամբ, նույնպես հայտնվել է ռուսական վարձույթում նախորդ շաբաթ և զբաղեցրել է 2-րդ տեղը՝ հավաքելով 2.83 մլն դոլար։


Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Վին Դիզելի գլխավոր դերակատարմամբ «Ռիդդիկ» մարտաֆիլմը։ Հանգստյան օրերի ընթացքում ֆիլմը հավաքել է 2.14 մլն դոլար։