Կատրին Դենյովը Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ կստանա
Եվրոպական կինոակադեմիան (European Film Academy) 20-րդ դարի ամենաճանաչված դերասանուհիներից մեկին՝ Կատրին Դենյովին, պատվավոր մրցանակ կշնորհի կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, European Film Awards-ի ընթացքում, հայտնում է Лента-ն:
Իր 50-ամյա դերասանական կարիերայի ընթացքում ֆրանսուհին արժանացել է աշխարհի խոշորագույն կինոփառատոների մրցանակներին։
Դենյովի ֆիլմադարանում կա 100-ից ավելի ֆիլմ, որոնց շարքում առավել հայտնի են «Շերբուրգյան հովանոցները», «Մթության մեջ պարողը», «8 կին» ու «Հուսահատ տնտեսուհին»։










