Առնոլդ Շվարցենեգերը կխաղա զոմբիների մասին ֆիլմում
Սեպտեմբերի 23-ին սկսվել են «Մեգի» զոմբի-ֆիլմի նկարահանումները, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարում է Առնոլդ Շվարցենեգերը, հայտնում է Lenta.ru-ն՝ դերասանի Twitter-ի էջին հղումով:
Ֆիլմը պատմում է պատանի Մեգիի մասին, ով ֆիլմի ընթացքում աստիճանաբար վերածվում է զոմբիի: Մեգիի դերը կմարմնավորի 17-ամյա դերասանուհի Էբիգեյլ Բրեսլինը: Իսկ Առնոլդ Շվարցենեգերը կմարմնավորի գլխավոր հերոսուհու հոր դերը:
Տեղեկությունն այն մասին, թե երբ էկրաններին կհայտնվի «Մեգի» ֆիլմը, դեռևս չի հաղորդվում:










