The Rolling Stones-ի վոկալիստ Միք Ջագերը ծոռ կունենա
The Rolling Stones բրիտանական ռոք խմբի վոկալիստ Միք Ջագերը սպասում է իր ծոռան լույս աշխարհ գալուն, հաղորդում է Газета.Ru-ն՝ Mirror-ին հղումով:
Աղբյուրի տվյալներով՝ Ջագերի 21-ամյա թոռնուհին՝ Ասիզին, գտնվում է հղիության երրորդ ամսում, իսկ երեխայի հայրը նրա ընկերն է:
Պարբերականը նաև հաղորդում է, որ երաժշտին ուրախացրել է այն լուրը, որ ինքը շուտով նախապապ է դառնալու:










