Սերժ Ավետիքյանն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին՝ Փարաջանովին մարմնավորելու համար
Սեպտեմբերի 22-ին Բաթումիի Արտհաուսային կինոյի միջազգային կինոփառատոնում ռեժիսոր Սերժ Ավետիքյանը «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին, այս մասին հաղորդում է Civilnet.am –ը:
Ինչպես նշել է Ավետիքյանը, ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մինչև տարեվերջ: Իսկ մինչ այդ, ֆիլմը պաշտոնապես կներկայացվի Համբուրգի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Ֆիլմը կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։










