Այսօր Մայքլ Դուգլասի ու Քեթրին Զետա Ջոնսի ծննդյան օրն է (լուսանկարներ)
Այսօր Հոլիվուդի ամենագեղեցիկ, սակայն արդեն բաժանված զույգերից մեկի՝ Մայքլ Դուգլասի ու Քեթրին Զետա Ջոնսի ծննդյան օրն է։ Նախկին ամուսինները լույս աշխարհ են եկել միևնույն օրը, սակայն 25 տարվա տարբերությամբ։
Այս կապակցությամբ elle.ru-ն հրապարակել է գեղեցիկ ֆոտոշարք՝ ներկայացնելով Դուգլասի ու Զետա Ջոնսի 13-ամյա համատեղ կյանքի ամենավառ պահերը։
Մայքլն ու Քեթրինը ծանոթացել են 1998թ., Դովիլի կինոփառատոնին։ Առաջին անգամ զույգը հանրությանն է ներկայացել 1999թ.։
1999թ. սեպտեմբերի 25-ին նրանք առաջին անգամ նշել են իրենց ծնունդը։ Մի քանի ամիս անց Մայքլը Քեթրինին առաջարկություն է արել։
Նրանք ամուսնացել են 2000թ. վերջին, Նյու Յորքում։ Այդ ժամանակ զույգն արդեն որդի ուներ։
Զույգի յուրաքանչյուր հայտնվելը կարմիր գորգի վրա իսկական իրադարձություն էր։
Հղիության վերջին ամսում գտնվող Զետա Ջոնսն «Օսկար» է ստանում, ինչի կապակցությամբ առաջինը նրան շնորհավորում է ամուսինը։
Ոճային ատլասե ձեռնոցների ու մետաքսե շորի շնորհիվ դերասանուհին ներառվել է Հոլիվուդի ամենաոճային աստղերի ցանկում։
Քեթրինն ու Մայքլը հաճախ էին ազատ ժամանակն անցկացնում գոլֆ խաղալով։ Մի անգամ նրանց պատվին գոլֆի մրցարշավ է անցկացվել։
2011թ. հայտնի է դարձել, որ Մայքլը հաղթահարել է կոկորդի քաղցկեղն ու վերականգնվում է։
Մայքլն ու Քեթրինը լուսանկարվել են երեխաների հետ՝ Բուքինգհեմյան պալատի բակում։
Վերջին անգամ ամուսինները միասին հայտնվել են հանրության առաջ այս տարվա ապրիլին՝ Chaplin Awards Gala բարեգործական երեկոյի շրջանակներում։




















