Ռուսաստանի ծնողական խորհուրդը պահանջում է արգելել Էլթոն Ջոնի համերգը

12:52 • 25.09.13

Ռուսաստանի ծնողական խորհուրդը նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է չեղյալ համարել միասեռական երաժիշտ Էլթոն Ջոնի նախատեսվող համերգը՝ ասելով, որ նա մտադիր է խախտել «միասեռականության քարոզչության» արգելքը, հաղորդում է Reuters-ը:

 

«Երգիչը մտադիր է աջակցել տեղի միասեռականներին և խախտել Ռուսաստանի օրենքը, որն ուղղված է երեխաների պաշտպանությանը»,- ասված է Պուտինին ուղղված բաց նամակում:

 

Էլթոն Ջոնը հայտարարել էր, որ ցանկանում է ելույթ ունենալ Ռուսաստանում՝ գեյերի համայնքի աջակցությամբ:
«Որպես գեյ՝ ես չեմ կարող թողնել այս մարդկանց՝ առանց գնալու այնտեղ և աջակցելու նրանց: Ես չգիտեմ՝ ինչ տեղի կունենա, բայց ես պետք է գնամ»,- ասել էր երգիչը:

 

Էլթոն Ջոնի համերգը նախատեսված է Մոսկվայում, դեկտեմբերի 6-ին: