Աշխարհի ամենափոքր արձանը կհայտնվի ՌԴ-ում (լուսանկարներ)
Ճանապարհորդող գորտի արձանը, որը կտեղադրվի ռուսական Տոմսկ քաղաքի «Տոմսկ» հյուրանոցի բակում, հավակնում է աշխարհի ամենափոքր արձանի կոչմանը. նրա բարձրությունը 44 մմ է, գրում է РИА Новости-ն` վկայակոչելով աշխատանքի հեղինակ Օլեգ Կիսլիցկիին:
Նրա խոսքով, ի սկզբանե գաղափար է առաջացել ստեղծել ճանապարհորդողներին նվիրված արձան, այնուհետ առաջ է եկել խնդիր` ստեղծել ամենափոքր արձանն աշխարհում: Ճանապարհորդող գորտի արձանն ամենահարմար տարբերակն է դարձել նախագիծն իրականացնելու համար:
Արձանի հեղինակը նշել է, որ այն պատրաստվել է բրոնզից և դեռևս մեկ տարի առաջ: Նա նաև հավելել է, որ արձանի պաշտոնական բացումը նախատեսված է ուրբաթ:













