Բրիտանացիները հնագույն աշխարհը պատկերող քարտեզ են ստեղծել՝ Google Earth-ի օրինակով

00:29 • 25.09.13

Բրիտանացի գիտնականները քարտեզ են ստեղծել՝ Google Earth-ի օրինակով, որի վրա կարելի գտնել հնագույն աշխարհի քաղաքները, հայտնում է Russia Today-ը՝ The Guardian-ին հղումով:

 

Pelagios 3 անվանումը ստացած նախագիծը տվյալները վերցրել է հնագույն լատինական և հունական աղբյուրներից, որոնք հիմք էին հանդիսացել նախորդ երկու Pelagios նախագծերի համար: Կիրառվել են հնագույն փաստաթղթերի, քարտեզների և 13-րդ դարում իրականացված նավարկությունների տվյալները: