Երևանի Լենինգրադյան փողոցում կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

18:09 • 25.09.13

Սեպտեմբերի 28-ին Երևանի Լենինգրադյան փողոցում կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ Facebook -ի իր էջում:


«Մեր ազգը ծնում է հերոսներ, ինչպիսին էր Գուրգեն Մարգարյանը, ով սպանվեց հայ լինելու համար: Նա պրոֆեսիոնալ սպա էր և բարձր էր պահում հայ մարդու, հայ զինվորի պատիվը: Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, որը կրկին անգամ բոլորին և միջազգային հանրությանն ի ցույց կդնի ադրբեջանցու նողկալի տեսակն ու հայի` քաջ, անկոտրում, վճռական, պահանջատեր ու արդար դատավճիռ իրականացնող ազգի տեսակը»,-գրել է Վահե էնֆիաջյանը՝ կոչ անելով լինել միասնական և սեպտեմբերի 28-ին բոլորով ներկա լինել այդ արարողությանը:


Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: