Մայքլ Ջեքսոնի մայրն ու երեխաները $290 մլն են պահանջում երգչի վերջին համերգների կազմակերպչից

08:49 • 25.09.13


Ամերի
կացի աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքի փաստաբան Բրայան Փենիշը հանգուցյալ երգչի վերջին համերգների կազմակերպիչ AEG Live ընկերությունից պահանջել է 290 մլն դոլարի փոխհատուցում վճարել Ջեքսոնի մորն ու երեխաներին։

 
 Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այս մասին փաստաբանը հայտարարել է Լոս Անջելեսում՝ դատական նիստի ժամանակ։ 


Փենիշի խոսքով՝ հենց վերը նշված ընկերությունն է մեղավոր երգչի մահվան մեջ, քանի որ վարձել է ոչ փորձառու բժիշկի՝ Կոնրադ Մյուրեյին, ով Ջեքսոնին տվել է «Պրոպոֆոլի» մահացու չափաբաժինը։


Փոփի
արքան մահացել է 2009թ. հունիսի 25-ին։ Իսկ Մյուրեյը կանխամտածված սպանության մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։