Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ ֆիլմը կարող է չմասնակցել «Օսկարին»

14:54 • 25.09.13

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի և ռեժիսոր Մարտին Սկորսեզեի 5-րդ համատեղ ֆիլմը` «Գայլն Ուոլ Սթրիթից», պետք է վարձույթում հայտնվեր 2013թ. նոյեմբերի 15-ին, գրում է filmpro.ru-ն` վկայակոչելով The Hollywood Reporter-ին:

 

Սակայն պարբերականը նշում է, որ Սկորսեզեն չի հասցնում մոնտաժել ֆիլմը, որը տևում է 180 րոպե: Եթե ֆիլմի թողարկումը հետաձգվի մինչև մյուս տարի, ապա այն դուրս կմնա օսկարյան մրցարշավից:

 

Ֆիլմի պրոդյուսերը և ռեժիսորը հույս ունեն ավարտել աշխատանքները մինչ Ամանոր: Հակառակ դեպքում՝ ֆիլմի պրեմիերան կկայանա 2014թ.,իսկ այդ դեպքում Դի Կապրիոն չի կարող հավակնել «Օսկարի»:

 

Երեկ հայտնի է դարձել, որ «Օսկարին» չի կարող հավակնել նաև «Մոնակոյի արքայադուստրը» կենսագրական ֆիլմը` Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ: The Weinstein Company-ն հետաձգել է ֆիլմի պրեմիերան նոյեմբերից մինչև հաջորդ տարվա գարուն: