Ռիչարդ Գիրն ամուսնալուծվել է

23:41 • 25.09.13

Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը 11 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում է իր կնոջից՝ Քերի Լոուելլից, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Los Angeles Times-ին:


Ավելի վաղ լրագրողները նկատել էին, որ շուրջ 1 տարվա ընթացքում Գիրը հրապարակային վայրերում առանց կնոջ էր հայտնվում:


Բացի այդ նրանք մտադիր են վաճառել Նյու Յորքում գտնվող 65 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը: