Հոլիվուդում տեղի է ունեցել «Ռոմեո և Ջուլիետի» համաշխարհային պրեմիերան (լուսանկարներ, տեսանյութ)

12:46 • 25.09.13

Աշխարհի ամենագեղեցիկ ու միևնույն ժամանակ ողբերգական սիրո պատմությունը՝ «Ռոմեո և Ջուլիետը», բազմիցս էկրանավորվել է, գրում է Tatler-ը՝ տեղեկացնելով, որ Հոլիվուդում կայացել է բրիտանացի ռեժիսոր Կառլո Կառլեյի ֆիլմի համաշխարհային պրեմիերան։

 

Ֆիլմի երաժշտությունը գրել է օսկարակիր Ռոյ Հորները, իսկ գլխավոր դերերը կատարել են դեռահասների կուռքեր Հեյլի Սթայնֆելդը,Դուգլաս Բուտն ու Էդ Վեսթվիկը։

 

Ամսագիրը նկատում է, որ դատելով կարմիր գորգի մոտ հավաքված հոծ բազմությունից՝ ֆիլմի մեծ հաջողությունը կինովարձույթում ապահովված է։