Սպորտային մեքենաներ, գլամուր ու գեղեցիկ կին. ներկայացվել է Ջեյմս Բոնդի մասին հերթական գիրքը

17:07 • 25.09.13

Բրիտանացի Ուիլյամ Բոյդն այսօր ներկայացրել է լեգենդար գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր գիրքը, որը կոչվում է Solo։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, հեղինակը պատմել է, որ իր ստեղծագործությունը միանգամայն տարբերվում է Յան Ֆլեմինգի հեղինակած բոլոր գրքերից։ Solo-ն գրելուց առաջ Բոյդը վերընթերցել է Ֆլեմինգի բոլոր գրքերը՝ ժամանակագրական կարգով։ 

 

Նոր գրքում 007 գործակալն արկածներ է փնտրում Վաշինգտոնում։ Բոնդից, ինչպես և նախորդ գրքերում, անպակաս են շքեղ գեղեցկուհին ու սպորտային արագընթաց մեքենաները, որոնց հետ անվախ գործակալը հաղթահարում է խոչընդոտները։