Քեյթ Մոսին նվիրված աճուրդը 2.7 մլն դոլարի եկամուտ է ունեցել (լուսանկարներ)
Christie's աճուրդի տունը սեպտեմբերի 25-ին անցկացրել է Քեյթ Մոսին նվիրված աճուրդ։
Լոնդոնում կարելի էր գնել բրիտանացի մոդելի տասնյակ լուսանկարներ, որոնք արել են Նիկ Նայթը, Սանտե Դ՛Օրացիոն, Մարիո Տեստինոն և այլ շատ հայտնի լուսանկարիչներ և նկարիչներ, գրում է buro247.ru-ն։
Ընդհանուր առմամբ, աճուրդը բերել է 2.73 մլն դոլարի եկամուտ, ինչը 2 անգամ գերազանցել է նախնական արժեքը. վաճառքի կազմակերպիչներն ակնկալում էին ստանալ 1 մլն դոլար եկամուտ։
Քեյթ Մոսի պատկերով 58 աշխատանքներն աճուրդում ներկայացրել է գերմանացի հավաքորդ Գերտ Էլֆերինգը։













