Հայտնվել է Ջեյմս Բոնդի նոր դերակատարի ամենահավանական թեկնածուն

12:55 • 26.09.13

Թոմ Հարդիից հետո ևս մեկ` առավել հավանական թեկնածու է հայտնվել 007 գործակալի մասին ֆիլմաշարի համար` ի դեմս ամերիկացի դերասան Դենիել Դեյ-Լուիսի, հայտնում է The Guardian-ը:

 

Բոնդի մասին «Սոլո» նոր վեպի հեղինակ Ուիլիամ Բոյդն ասել է, որ այդ դերում կցանկանար տեսնել Դեյ-Լուիսին, ով «բարձրահասակ է, նիհար, ձիգ, թխահեր, ընտիր տեսք ունեցող տղամարդ», նա «նման է այն Ջեյմս Բոնդին, որին նկարագրել է Յան Ֆլեմինգը»` Բոնդի մասին վիպաշարի հեղինակը:

 

Աղբյուրն առաջարկում է արտաքինից բացի չմոռանալ նաև Դեյ-Լուիսի մասնագիտական ձեռքբերումների մասին. նա միակ ժամանակակից դերասանն է, որ երեք անգամ «Օսկարի» է առաջադրվել, ունի տասնյակ հեղինակավոր մրցանակներ:

 

Սակայն խոսքը կարծես թե ոչ մոտ ապագայի մասին է: 2015-ին նախատեսվում է ևս մեկ ֆիլմ` ներկայիս Բոնդ Դենիել Քրեյգի մասնակցությամբ: