Սիրիայում ավերվում են համաշխարհային քաղաքակրթության յուրահատուկ հուշարձաններ
Սիրիայում շարունակվող հակամարտության հետևանքով երկրում ավերվում է պատմամշակութային հարուստ ժառանգությունը. գրում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Առաջին քաղաքներն այստեղ հայտնվել են դեռևս մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում՝ Հին աշխարհի առևտրային ճանապարհների վրա։ Դամասկոս քաղաքը, որն ըստ գիտնականների ձևավորվել է մթա 16-րդ դարում, հանդիսանում է երկրագնդի հնագույն քաղաքը. այստեղ առևտուր էին անում հին եգիպտացիներն ու հույները։
Գիտնականներն անցյալ դարի վերջին այստեղ յուրահատուկ հավաքածու էին հայտնաբերել՝ հին գրադարան՝ 17 հազար կավե ցուցանակներով, որտեղ նկարագրվում է դարաշրջանի մարդկանց կյանքը։
Այժմ սիրիական թանգարանների մեկ երրորդը թալանված է. նմուշները, որոնք հավաքվել և պահպանվել են ողջ աշխարհի հնագետների կողմից՝ վերջին 150 տարիների ընթացքում, վաճառվել են Սիրիայի հարևան երկրների սև շուկաներում և հավանաբար, վերջնական կորսվել են մարդկության համար։
Հալեպ քաղաքում ավերվել է 10-րդ դարի ամրոցը,11-րդ դարի մզկիթն ու 13-րդ դարի շուկան, քաղաքի շրջակայքում ոչնչացվել է հունա-հռոմեական ժառանգությունը։
Հավանաբար այլևս երբեք հնարավոր չի լինի վերականգնել խաչակիրների եկեղեցին՝ Հոմս նահանգի Շևալյեների ամրոցումը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս է կազմում։
Այժմ դաժան մարտեր են ընթանում Մաալուլա քրիստոնեկան քաղաքի մոտակայքում։
Պալմիրան՝ Մերձավոր Արևելքի մարգարիտը, որը դեռևս մի քանի տարի առաջ հրապուրում էր ողջ աշխարհի զբոսաշրջիկներին, այժմ գտնվում է ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո։ Դեռևս ամռանն այնտեղ մարտեր էին տեղի ունենում և կառավարությունը ստիպված էր ծանր տեխնիկա չկիրառել՝ հուշարձանը չվնասելու համար։










