Լոնդոնում ցուցադրվել են մասնավոր հավաքածուներից Վան Գոգի գլուխգործոցները

09:39 • 26.09.13

Վինսենթ Վան Գոգի կտավները, որոնք պահվում են մասնավոր հավաքածուներում և հազվադեպ են ներկայացվում հանրությանը, նկարչի ֆրանսիացի ընկերների՝ Անրի Տուլուզ Լոտրեկի, Կամիլ Պիսարոյի, Կլոդ Մոնեի, Պոլ Գոգենի գլուխգործոցների հետ ցուցադրվել են լոնդոնյան Eykyn Maclean մասնավոր պատկերասրահում՝ «Վան Գոգը Փարիզում» ցուցահանդեսում, գրում է РИА Новости-ն։

 

Ցուցադրության նպատակն է ներկայացնել այն աշխատանքները, որոնք արվել են Վան Գոգի համար բեկումնային շրջանում՝ Փարիզում գտնվելու ընթացքում, իմպրեսիոնիստների և ավանգարդիստների նկարների շրջապատում, որոնք էլ առավելագույն ազդեցություն են ունեցել նրա վրա։

 

Ցուցադրությունը կտևի մինչև 2013թ. նոյեմբերի 29-ը։
  Винсент Ван Гог. Пшеничное поле, июнь 1888

Винсент Ван Гог Пара обуви, осень 1886.