Յուրահատուկ հյուրանոցներ, որոնք կներկայացվեն Սինգապուրում կայանալիք Ճարտարապետության համաշխարհային փառատոնին (լուսանկարներ)

23:43 • 27.09.13

Ճարտարապետության համաշխարհային փառատոնը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Սինգապուրում, այս տարի ներկայացնում է աշխարհի լավագույն կառույցների նախագծերը, գրում է The Independent-ը:


Մրցույթ-փառատոնին ներկայացվելու են ինչպես վերջնական կառույցներ, այնպես էլ կառուցվող շինությունների նախագծեր տարբեր անվանակարգեում, ինչպիսիք են առողջապահական ինստիտուտները, մշակութային կենտրոնները, խանութները և այլն:


Հյուրանոցներ և հանգիստ անվանակարգում ներկայացվել են 15 ամենահետաքրքիր նախագիծ ունեցող նոր հյուրանոցները՝ կառուցված աշխարհի տարբեր անկյուններում՝ Ճապոնիայի գեղատեսիլ Ֆուջի լեռան հարանությամբ, Լոնդոնի կենտրոնական հատվածում, Չինաստանի բազմազբաղ Գուանգզոու նահանգում: