Պեկինում երբեմնի շքեղ առանձնատունը ուրվականների տուն է դարձել (լուսանկարներ)

08:29 • 27.09.13

Պեկինի կենտրոնում գտնվող  ֆրանսիական Բարոկո ոճով կառուցված եռահարկ շքեղ առանձնատունը տարօրինակորեն անտերության է մատնված: Ինչպես պատմում են Չինաստանի մայրաքաղաքի բնակիչները, մարդիկ անգամ վախենում են մոտ գալ այդ տանը՝ մեկնաբանելով, որ այնտեղ ուրվականներ կան, գրում է Oddity Central-ը:


Ըստ տեղի լեգենդի՝ այս շքեղ շինությունը կառուցվել է Քինգ կայսերական դինաստիայի կողմից: Այն նախատեսված է եղել որպես եկեղեցի Պեկինի բրիտանացի բնակիչների համար:


Սակայն 1949-ից հետո, երբ կոմունիստները ջախջախել են ազգայնականներին, վերջիններիս ղեկավարներից մեկը լքել է այդ տունը՝ այնտեղ թողնելով կնոջը, ով հարձակումից խուսափելու համար ինքն իրեն կախել է:


Այդ օրվանից հետո տեղի բնակչությունը կարծում է, որ կնոջ անհանգիստ ոգին թափառում է տան տարածքում: Պեկինի ամենաթանկարժեք թաղամասում կառուցված երբեմնի շքեղ առանձնատունը այժմ պատված է գրաֆիտիներով, որոնք խորհուրդ են տալիս ներս չմտնել: