Վիկինգներին նվիրված ցուցադրությունը կդառնա Մեծ Բրիտանիայի 2014թ.-ի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը

10:37 • 27.09.13

Լոնդոնի Բրիտանական թանգարանում 2014թ. մարտին կբացվի «Վիկինգներ. կյանք և առասպել» ցուցադրությունը, որը խոստանում է լինել տարվա գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը, գրում է РИА Новости-ին։

 

«Սա վիկինգներին նվիրված առաջին խոշոր ցուցադրությունն է վերջին 30 տարվա ընթացքում։ Մարդկանց գիտակցության մեջ, որին նաև նպաստում են գիտնականները, վիկինգներն ասոցացվում են բռնության և ծայրահեղ դաժանության հետ։ Իսկ այն փաստը, որ նրանք ստեղծել են յուրահատուկ հարուստ մշակույթ, որը մասամբ կենդանի է ոչ միայն սկանդինավյան երկրներում, այլև ամբողջ Եվրոպայում, նույնիսկ Ամերիկայում, Ասիայում և Ռուսաստանում, հաճախ մղվում է 2-րդ պլան»,- ասել է ցուցադրության կազմակերպիչ Գարեթ Ուիլյամսը։

 

Բրիտանական թանգարանը ցուցահանդեսը կազմակերպում է Դանիայի Ազգային թանգարանի և Բեռլինի Ազգային թանգարանի հետ համատեղ։

 

«Վիկինգներ. կյանք և առասպել» ցուցահանդեսը կանցկացվի 2014թ. մարտի 6-ից հունիսի 22-ը։