21-րդ դարում օդի ջերմաստիճանը կբարձրանա 0.3-4.8 աստիճանով. ՄԱԿ
ՄԱԿ-ի՝ Կլիմայական փոփոխության հարցերով միջկառավարական խորհուրդը հայտարարել է, որ այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ մարդկությունն է իր գործունեությամբ առաջացնում գլոբալ տաքացում, ինչի հետևանքով այս հարյուրամյակի ընթացքում օդի ջերմաստիճանն ամբողջ աշխարհում կբարձրանա 0.3- 4.8 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, խորհուրդն անդրադարձել է նաև համաշխարհային օվկիանոսին՝ նշելով, որ դրա մակարդակը մինչև 2100թ. կբարձրանա 26-82 սմ-ով։
Նոբելյան մրցանակի արժանացած խորհրդի անդամներն ընդգծել են, որ կլիմայական փոփոխությունների պատճառ դարձած գլոբալ տաքացումը վերջին 60 տարվա ընթացքում 95%-ով մարդու գործունեության հետևանք է։
Նմանատիպ վերջին զեկույցը ՄԱԿ-ի խորհուրդը ներկայացրել է 2007թ.։










