Disney-ը կզբաղվի Կասպարովի՝ համակարգչի հետ խաղի մասին նախագծի աշխատանքներով

17:00 • 27.09.13

Disney կինոստուդիան ձեռք է բերել բրիտանացի դրամատուրգ Մեթ Չարմենի «Մեքենա» անվանումով պիեսի էկրանավորման իրավունքը, որը պատմում է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի և Deep Blue համակարգչի միջև կայացած խաղի մասին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Deadline պարբերականին։

 

Պիեսի հիմքում 1997թ. իրադարձություններն են, երբ շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնը պարտվում է IBM ընկերության համակարգչին։ Չարմենն այն գրել է Մանչեսթերի միջազգային փառատոնի համար, որտեղ այս տարվա հուլիսին կայացել է պրեմիերան։ ԱՄՆ-ում ներկայացումը ցուցադրել են սեպտեմբերին։

 

«Մեքենան» պիեսի էկրանավորման վերաբերյալ Disney ընկերության պլանները դեռ հայտնի չեն։ Նախագծի մշակմամբ կզբաղվի գործադիր պրոդյուսեր Ալեքսանդր Յանգը, համապրոդյուսերը կլինի Հել Ֆոգելը։