Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը նորից միասին կլինեն՝ հանուն երեխաների
Չորս ամիս առանձին ապրելուց ու ամուսնալուծության շեմին հայտնվելուց հետո Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը, նորից միասին կլինեն՝ հանուն երեխաների։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ People ամսագրին հղումով։
Զույգին մոտ կանգնած աղբյուրն ամերիկյան ամսագրի հետ զրույցում ասել է, որ Մայքլի ու Քեթրինի համար ամեն ինչ դեռ կորած չէ, և նրանք չեն բաժանվում։ Աղբյուրը նաև պատմել է, որ ամուսիններն ամեն օր մի քանի անգամ հեռախոսով զրուցում են և ամենևին էլ չեն վիճում։
Դուգլասն ու Զետա Ջոնսն ամուսնացել են 13 տարի առաջ. այժմ նրանք ունեն 2 երեխա՝ 13-ամյա Դիլանն ու 10-ամյա Քերիսը։










