Casa Vicens. Գաուդիի գլուխգործոցներից մեկը 35 մլն եվրոյով հանվել է վաճառքի (լուսանկարներ)

14:59 • 27.09.13

Էլիտար անշարժ գույքի գործակալները հայտարարել են, որ վաճառքի են հանում հանրահայտ «Վիսենսի տունը» (Casa Vicens), որը 20-րդ դարի լավագույն ճարտարապետներից մեկի՝ Անտոնիո Գաուդիի գլուխգործոցներից  է։

 

Ինչպես նշում է Euromag-ը, «Վիսենսի տունը» Բարսելոնայի ճարտարապետական գոհարներից է, որը ներկայում պատկանում է Էրերո Հովեր ընտանիքին։ Այն Գաուդիի առաջին խոշոր պատվերներից մեկն է, որի նախագիծը մշակվել է 1878թ., երբ դեռևս ուսանող էր։ 

 

Գինու մեծ մառանով 4-հարկանի տունը կառուցվել է 1883-1888թթ. ընթացքում։ Մասնագետները տան արժեքը գնահատել են 35 մլն եվրո։
 

Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2005թ. այն ներառել է մարդկության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։