Google-ն իր որոնման համակարգում կատարել է 13 տարվա ընթացքում ամենազգալի փոփոխությունները

13:58 • 27.09.13

Google-ը հինգշաբթի օրը հայտարարել է իր պատմության ընթացքում որոնողական համակարգի ալգորիթմում ամենամասշտաբային փոփոխությունների մասին, որոնք թույլ կտան կատարել ավելի բարդ որոնումներ, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Թերթի տեղեկություններով՝ որոնման բանաձևի փոփոխությունն ամենանշանակալին կլինի 2000 թվականից ի վեր և կանդրադառնա որոնումների մոտ 90 տոկոսի վրա: Եթե Google-ն ի սկզբանե փնտրում էր բանալի բառերի համընկնումը, ապա այժմ նրա նպատակը կլինի հասկանալ իմաստները որոնման ընթացքում:

 

Hummingbird կոչվող նոր ալգորիթմին անցումը հայտարարվել է Google-ի 15-րդ տարեդարձի առթիվ: Միջոցառումը տեղի է ունեցել այն նույն ավտոտնակում, որը Google-ի հիմնադիրները վարձել էին, երբ սկսել էին հաջողության իրենց ուղին։

Google-ն իր որոնման համակարգում կատարել է 13 տարվա ընթացքում ամենազգալի փոփոխությունները