Պիկասոյի «Նստած մարդը» կտավն աճուրդում վաճառվել է 1.55 մլն դոլարով

18:16 • 27.09.13

Շանհայում կայացած Сhristie's աճուրդի տան առաջին վաճառքում Պիկասոյի «Նստած մարդը» կտավը վաճառվել է 9.6 մլն յուանով (1.55 մլն դոլար), հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին։

 

Գրեթե կրկնակի այդ գումարը գերազանցել է ադամանդե և սուտակե վզնոցը, որը վաճառվել է 18 մլն յուանով (2.93 մլն դոլար)։ Ընդհանուր առմամբ աճուրդը կազմակերպիչներին բերել է 153 մլն յուան (25 մլն դոլար)։

 

Մինչդեռ արվեստի գործերի բարեգործական տոնավաճառում, որն ընթացել է հիմնական վաճառքին զուգահեռ, ժամանակակից չինացի նկարիչ Ցայ Գոցյանի աշխատանքը, որն արվել է վաճառքից մեկ օր առաջ, վաճառվել է 15 մլն յուանով (2.44 մլն դոլար)։ Այդ միջոցները կհատկացվեն Ցյուանչժոու քաղաքի Ժամանակակից արվեստների թանգարանին։