Կորեացի գիտնականները ռոբոտ են ստեղծել մեդուզաների զանգվածային ոչնչացման համար

22:47 • 27.09.13

Կորեայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները ավարտել են ռոբոտի փորձարկման աշխատանքները, որի միջոցով նախատեսվում է վերահսկել մեդուզաների պոպուլյացիան ափամերձ ջրերում, տեղեկացնում է РИА Новости-ն՝ ինստիտուտի կայքէջին հղումով:


Ինստիտուտի հայտարարության մեջ ասվում է, որ ձկնային արդյունաբերության ոլորտում հսկա ֆինանսական կորուստները պատճառվում են մեդուզաների առատությամբ:


JEROS ռոբոտների միջոցով, որոնք մշակվել են 2009 թվականից, նախատեսվում է վերահսկել ջրային մեդուզաների աճող քանակը: Ռոբոտը ստեղծված է այնպես, որ այն ջրում կարողանա հետ ու առաջ շարժվել՝ գրավելով մեդուզաներին և ներքաշելով սարքի մեջ:


Փորձարկումները ցույց են տվել, որ երեք ռոբոտները աշխատելով 7.2 կմ/ժամ արագությամբ կարող են վերացնել շուրջ 900 մեդուզաների 1 ժամում:
 

Կորեացի գիտնականները ռոբոտ են ստեղծել մեդուզաների զանգվածային ոչնչացման համար