Սանդրա Բալոքին «անմահացրել» են (լուսանկարներ)
Հայտնի դերասանուհի Սանդրա Բալոքն իր ձեռքերի և ոտքերի հետքերն է թողել Հոլիվուդի Գրաումանի չինական թատրոնի մոտ (այս տարի անվանակոչվել է TLC չինական թատրոն), ինչն ավելի պատվավոր է, քան Փառքի ծառուղում աստղ ստանալը, գրում է Обозреватель-ը։
Ինչ վերաբերվում է Սանդրային, ապա նա, իհարկե, շոյված էր, սակայն նշել է, որ այդ ամբողջ միջոցառումը բացառապես իր որդի Լուիի համար է. «Երբ նա լինի 16 տարեկան և սկսի ինձ ատել, ես նրան կհիշեցնեմ այս պահը և կասեմ, թե որքան հաճելի բաներ են մարդիկ ասել իր մայրիկի մասին»։


















