Փոլ Մաքքարթնին բացահայտել է, թե ում մասին է «Yesterday» երգը

16:09 • 27.09.13

Փոլ Մաքքարթնին պատմել է The Beatles խմբի համար գրած «Yesterday» երգի համար ներշնչանքի աղբյուրի մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Gigwise-ին:

 

Mojo ամսագրին տված հարցազրույցում երգիչը բացահայտել է, որ երգը գրելու համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել իր մայրը:

 

Երգիչը նշել է, որ մինչև վերջերս նա չի գիտակցել, որ «Yesterday»-ն իրականում նվիրված է իր մորը: Նա մեջբերել է երգի կրկներգը և նշել, որ հնարավոր է՝ այդ հարցով պետք է զբաղվի հոգեբույժը:

 

Փոլ Մաքքարթնին բաժանմանը նվիրված «Yesterday» երգը գրել է 1964 թվականին: The Beatles-ը երգը ձայնագրել է 1965 թվականին: 48 տարիների ընթացքում Yesterday-ի հիման վրա ձայնագրվել է երկու հազարից ավելի «քավր»։